Logo

Դե Բրույնե. «Մենք «ընդամենը» Բելգիան ենք»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 10.10.2021ՍՊՈՐՏ
Jorginho Kevin De Bruyne - Դե Բրույնե. «Մենք «ընդամենը» Բելգիան ենք»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, Փլեյ-օֆֆ

10 Հոկտեմբեր 2021 - 17:00

2

Իտալիա

1

Բելգիա

1 - 0 - 46`

2 - 0 - 64`

2 - 1 - 86`

Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է Ազգերի լիգայի շրջանակում կայացած 3-րդ տեղի համար պայքարում Իտալիայից կրած պարտության մասին (1-2): Ավելի վաղ թիմը 2-3 հաշվով զիջել էր Ֆրանսիային։

«Այս երկու թոփ հավաքականների դեմ խաղում մենք մերթընդմերթ լավ էինք հանդես գալիս։ Այսօր նոր տղաները, նորեկները շատ էին ու նրանք վատ հանդես չեկան։ Նման խաղերին մասնակցելը միայն նրանց օգտին է։ Ափսոս, որ երկու խաղերում էլ պարտվեցինք։

Էստոնիայի դեմ խաղալը լավ է, բայց, ամենայն հարգանքով, թոփ հանդիպումները մնում են թոփ հանդիպումներ։ Դրանք կարևոր են որ անհատապես և թիմային մակարդակով աճ գրանցես։

Մեր ֆուտբոլիստների հանդեպ տածած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք «ընդամենը» Բելգիան ենք։ Նոր սերնդի ֆուտբոլիստներ ունենք, իսկ այսօր Լուկակուի ու Ազարի պես թոփ ֆուտբոլիստները բացակայում էին։

Եկեք անկեղծ լինենք մեր հավաքականի հարցով։ Իտալիան ու Ֆրանսիան 22 թոփ ֆուտբոլիստ ունի, իսկ մենք՝ ոչ»,- ասել է «Սիթիի» կիսապաշտպանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա