Logo

Դե Բրույնե․ «Տեսա Անրիին և ասացի․ «Գալիս եմ քո հետևից»»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.04.2020ՍՊՈՐՏ
5ea8360a7b50a64f9cf67e0f - Դե Բրույնե․ «Տեսա Անրիին և ասացի․ «Գալիս եմ քո հետևից»»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հայտարարել է, որ ձգտելու է գերազանցել «Արսենալի» նախկին հարձակվող Տիերի Անրիի՝ Պրեմիեր լիգայի մեկ առաջնությունում կատարած գոլային փոխանցումների թվին վերաբերող ռեկորդը:

Լեգենդար ֆրանսիացին 2002/03թթ․ առաջնությունում իր ակտիվում է գրանցել 20 գոլային փոխանցում: Բելգիացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում հասցրել է դառնալ 16 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Անկեղծ ասած, զգում եմ, որ արդեն 17 գոլային փոխանցում ունեմ: Գիտեմ, որ ինձ զրկել են «Արսենալի» դեմ խաղում գրանցած «ասիստից»: Չգիտեմ՝ ինչու են այդպես արել, մինչ օրս չեմ հասկանում դա: Բելգիայի հավաքականում միշտ կատակում էի Անրիի հետ (ընդգրկված էր ընտրանու մարզչական շտաբում՝ խմբ․), նույնիսկ՝ Վենսան Կոմպանիի՝ այս տարի կայացած հրաժեշտի խաղում այդպես եղավ: Ես տեսա Տիերիին ու ասացի․ «Այս մրցաշրջանում գալիս եմ քո հետևից»:

16 գոլային փոխանցումը շատ լավ արդյունք է, որը բնորոշում է ստեղծարար ֆուտբոլիստին: Եթե այս մրցաշրջանում չհաջողվի գերազանցել Անրիի ռեկորդը, ես, միևնույնն է, կշարունակեմ փորձել: Երբ որևէ նվաճման ես հասնում, հպարտություն ես զգում: Գերմանիայում արդեն ունեցել եմ այդպիսի փորձ: Դա հաճելի է»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է The Athletic-ը:

The Athletic․ Դե Բրույնեն՝ Պրեմիեր լիգայի 2019/20թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա