Logo

Դե Բրույնեն ապշեցուցիչ ցուցանիշի հեղինակ է դարձել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 18.01.2021ՍՊՈՐՏ
1609866813 newFile 8 scaled 1 - Դե Բրույնեն ապշեցուցիչ ցուցանիշի հեղինակ է դարձել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

Ավարտվել է Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում ընթացող «Մանչեսթեր Սիթի» – «Քրիստալ Փելաս» հանդիպման առաջին խաղակեսը: «Քաղաքաբնակները» հաղթում են 1-0 հաշվով:

26-րդ րոպեին հարձակողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել պաշտպան Ջոն Սթոունզը:

Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսը, այդ «ասիստը» 29-ամյա բելգիացու համար դարձել է 100-րդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերի կտրվածքով: Կիսապաշտպանի՝ մանչեսթերյան թիմում նորամուտը նշելուց ի վեր Պրեմիեր լիգայում հանդես եկող ոչ մի ֆուտբոլիստ չի կատարել ավելի շատ գոլային փոխանցում, քան Դե Բրույնեն: Վերջինս մոտակա հետապնդողից առաջ է անցել 31 արդյունավետ փոխանցումով:

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականի օգոստոսին:

Ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 10 «ասիստի» հեղինակ:

«Հանուն Մեսիի ավելի պակաս աշխատավարձ». Դե Բրույնեն զայրացած է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա