Logo

Դե Բրույնեն իտալացիների դեմ խաղացել է կոճի պատռված կապանով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.07.2021ՍՊՈՐՏ
Դե Բրույնեն իտալացիների դեմ խաղացել է կոճի պատռված կապանով scaled - Դե Բրույնեն իտալացիների դեմ խաղացել է կոճի պատռված կապանով

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոստովանել է, որ ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում՝ իտալացիների դեմ հանդիպմանը, խաղադաշտ է դուրս եկել վնասվածքով։

«Ամենաշատը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բուժանձնակազմին: Հրաշք է, որ ես կարողացա մասնակցել խաղին, քանի որ կոճի լուրջ վնասվածք ունեմ: Ինձ մոտ կապանի պատռվածք է, բայց ես ինձ պատասխանատու էի զգում երկրիս համար:

Վատ է, որ ավելին չէի կարող անել»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա