Logo

Դե Բրույնեն մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.01.2021ՍՊՈՐՏ
2962321 60802348 2560 1440 - Դե Բրույնեն մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել հարձակողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ՝ վերջինիս պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Գործող համաձայնագրի ժամկետը կլրանա 2023 թվականի ամռանը։

Ինչպես հաղորդում է Sport․es-ը, Անգլիայի գործող փոխչեմպիոնը բելգիացուն առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականը, սակայն Դե Բրույնեն մերժողական պատասխան է տվել: Խաղացողն ու նրա գործակալները դադար են վերցրել և ակումբից նոր առաջարկ ստանալու ակնկալիք ունեն:

Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը «Վոլֆսբուրգից» 2015 թվականին է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ակումբային բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 3 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Գվարդիոլան մշտական կապի մեջ է Մեսիի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա