Logo

Դե Բուր. «Մինչև հեռացումը մենք ավելի լավ տեսք ունեինք»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.06.2021ՍՊՈՐՏ
Դե Բուր. Մինչև հեռացումը մենք ավելի լավ տեսք ունեինք - Դե Բուր. «Մինչև հեռացումը մենք ավելի լավ տեսք ունեինք»

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում չեխերից կրած 0-2 հաշվով պարտությունը:

«Բարդ մրցակից է, սակայն կարծում եմ՝ մինչև հեռացումը մենք ավելի լավ տեսք ունեինք, քան մրցակիցը: Մենք գերիշխում էինք, մանավանդ առաջին խաղակեսում:

Նման հանդիպումների արդյունքը պայմանավորված է մեկ կամ երկու դրվագով: Մալենն ուներ մեկը, իսկ մի քանի վայրկյան անց մենք մնացինք 10 ֆուտբոլիստով:

Ամենավատ բանը, որ կարող է պատահել նման մրցակցի դեմ խաղում, գնդակ բաց թողնելն է: Դրանից հետո նրանք խաղացին այնպես, ինչպես ուզում էին: Իսկ երբ ես պատրաստվում էի անցում կատարել 3-3-3 սխեմային, նրանք խփեցին երկրորդ գոլը»,- հետխաղյա ասուլիսի ընթացքում ասել է Դե Բուրը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա