Ֆրանկ դե Բուրը հեռանում է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ հաստատում է Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան:
Մասնագետը հայտարարել է, որ չի շարունակի ներկայիս աշխատանքը Նիդերլանդների հավաքականի՝ ԵՎՐՈ 2020-ից դուրս մնալուց հետո:
Ֆեդերացիայի հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերի պայմանագրի խզումը պայմանավորված է հավաքականի առջև դրված խնդիրը չլուծելով:
51-ամյա Դե Բուրը Նիդերլանդների հավաքականի ղեկին էր 2020 թվականի սեպտեմբերից: