Logo

Դե Բուրը մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
Դե Բուրը մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը - Դե Բուրը մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիդերլանդների հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի վերջին տուրում:

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը:

«Կարծում եմ՝ խաղի ընթացքում մենք ունեցանք և՛ շատ լավ, և՛ շատ վատ պահեր: Առաջին կեսում անփույթ էինք: Ընդմիջմանը խոսեցինք դրա մասին:

Պետք էր կենտրոնանալ ու համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Այդպես էլ արեցինք»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դե Բուրի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա