Logo

Լյուկ դե Յոնգն ու Ադամա Տրաորեն լքել են «Բարսելոնան»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:52 / 02.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» հայտնել է Լյուկ դե Յոնգի ու Ադամա Տրաորեի հեռանալու մասին։ Հարձակվողի ու կիսապաշտպանի վարձակալական պայմանագրերի ժամկետը լրացել է։

Լյուկը վերադարձել է «Սևիլիա», իսկ Ադաման՝ «Վուլվերհեմփթոն»։ Դե Յոնգը մոտ է Նիդեռլանդներ վերադառնալուն։ Նա արդեն բուժզննում է անցել ՊՍՎ-ի համար, ակումբներն ավարտին են հասցնում բանակցությունները։

Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 29 խաղում 7 գոլ է խփել։ Տրաորեն «կապտանռնագույնների» սան է և ձմռանն էր ակումբ վերադարձել։ Նա առաջին թիմի կազմում մասնակցել է 20 խաղի, խփել 1 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։

«Բարսելոնայի» մարզադաշտն անվանափոխվեց

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա