Logo

«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:33 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» որոշել է վաճառել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային իրավունքը՝ հայտնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը:

Ակումբում վերջնական որոշում են կայացրել, և առաջիկայում նիդեռլանդցին կլքի թիմը: Կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը գնելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Դե Յոնգի՝ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու գլխավոր շարժառիթն Էրիկ տեն Հագի հետ կրկին աշխատելու հեռանկարն է: Ժամանակին հենց 52-ամյա մասնագետն է Ֆրենկիին ընդգրկել «Այաքսի» առաջին թիմում:

2021/22 մրցաշրջանում «Բարսայի» կազմում Դե Յոնգը մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ ու կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա