Logo

«Միլանը» պատրաստ է 40 մլն տրամադրել՝ «Բրյուգեի» հարձակվողին թիմ բերելու համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:07 / 13.06.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանը» հետաքրքրված է «Բրյուգեի» հարձակվող Շառլ դե Կետելարեի ծառայություններով:

La Gazzetta dello Sport հաղորդմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստի խաղը տպավորել է միլանյան գրանդի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին: Մասնագետը վստահ է, որ բելգիացին հիանալի կդրսևորի իրեն «10» համարի դիրքում: «Ռոսոներիները» պատրաստ են 40 մլն եվրո տրամադրել գործարքի կայացմանը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Բրյուգեն» մտադիր է արգելափակել ֆուտբոլիստի տեղափոխությունը: Ամենայն հավանականությամբ, բելգիական ակումբից հեռանալու է Նոա Լանգը. այդ պարագայում Դե Կետելարեի մնալը խիստ անհրաժեշտություն է կդառնա:

2021/22 մրցաշրջանում Բրյուգեի կազմում Դե Կետելարեն մասնակցել է 49 հանդիպման, խփել 18 գոլ ու կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա