Logo

Դե Խեան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

11:38 / 29.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը:

Սպասվում է, որ այդ հարցում կողմերը վերջնական պայմանավորվածության կհասնեն ապրիլի վերջում: 2019 թվականից Դե Խեան աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահն է, բայց հիմա պետք է համաձայնվի աշխատավարձի կրճատման՝ ակումբում մնալու համար:

«Մանչեսթեր Յունայթեդն» այս անգամ ևս լավ առաջարկ է կատարել, բայց դա չի գոհացրել իսպանացուն: Նա ցանկանում է շարունակել ելույթներն «Օլդ Թրաֆորդում», սակայն, նվազագույնը պահպանելով այժմյան աշխատավարձը:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 42 խաղի, բաց թողել 46 գոլ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա