Logo

Դե Լիխտը ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից»՝ հաստատում է ակումբի գլխավոր տնօրենը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:55 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Մատեյս դե Լիխտ-2022

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն հայտարարել է, որ նիդեռլանդցի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը ցանկանում է հեռանալ թիմից:

«Մենք վերադարձել ենք խոսելու այն խաղացողների մասին, որոնք ակումբի փոխարեն հետևում են գործակալների կամ գործընկերների խորհուրդներին:

Այսօր անհնար է պահել խաղացողին, որը ցանկանում է հեռանալ: Միշտ չէ, որ դա գումարով է պայմանավորված: Եթե մեկն ուզում է հեռանալ, դու նրան պարզապես մի՛ ասա՝ լավ, գնա:

Ֆուտբոլիստ պահելը դժվար է, բայց բանակցությունների սեղանի շուրջ բոլորը պետք է գոհ լինեն: Ով գումար ունի, հաղթում է»,- ակումբի գլխավոր տնօրենի խոսքն է մեջբերում Tuttosport-ը:

Նիդեռլանդների հավաքականի առանցքային ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում Լոնդոնի «Չելսին»: Դե Լիխտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա