Logo

Դե Լիխտը ցանկանում է կարիերան շարունակել գերմանական գրանդում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» նիդեռլանդցի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը ցանկանում է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»՝ հայտնում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը:

Մյունխենյան գրանդը դիտարկում է Դե Լիխտի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու տարբերակը, սակայն նիդեռլանդցու համար տրանսֆերային պայքարում ֆավորիտ է «Չելսին», որը «Յուվենտուսին» առաջարկում է 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն հաստատել էր, որ նիդեռլանդցին ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից: Դե Լիխտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա