Logo

Դե Լիխտը՝ Դե Յոնգի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Մատեյս դե Լիխտ-Ֆրենկի դե Յոնգ

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի և  Նիդեռլանդների հավաքականում իր թիմակից, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին:

ՏԵՆ ՀԱԳԻ ՄԱՍԻՆ

«Տեն Հագն աշխատում է շատ քրտնաջան. նա իսկապես կրքոտ է իր գործում: Նա հաշվի է առնում ամենափոքր մանրուքները, ինչը նրան դարձնում է ականավոր մարզիչ: Նրա գլխավորությամբ խաղացողներն ավելի լավն են դառնում»:

ՖՐԵՆԿԻ ԴԵ ՅՈՆԳԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Ֆրենկին հիանալի խաղացող է: Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է նա թիմի համար։ Ֆրենկին մեզ ոչինչ չասաց տրանսֆերի մասին»,- Դե Լիխտի խոսքն է մեջբերում բրիտանական Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Հիշեցնենք՝ Տեն Հագը, Դե Լիխտը և Դե Յոնգը համատեղ աշխատել են «Այաքսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա