Logo

Աղբյուր. «Բարսան» սահմանել է Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային արժեքը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:06 / 12.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» կդիտարկի առաջարկներ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային իրավունքը վաճառելու վերաբերյալ:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնները» պատրաստ են բաց թողնել 25-ամյա խաղացողին 100 մլն եվրոյի դիմաց, իսկ 50-60 մլն-ից պակաս առաջարկի դեպքում նույնիսկ չեն սկսի բանակցությունները:

Երեկ Goal-ը հայտնել էր, որ նիդեռլանդցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 70 մլն առաջարկել:

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական թիմի կազմում Դե Յոնգն անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա