Logo

Դեշամը բացատրել է՝ ինչու Ժիրուն չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:17 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը բացատրել է, թե ինչու Օլիվիե Ժիրուն չի հրավիրվել ազգային հավաքական Ազգերի լիգայի առաջիկա խաղերին։

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ ֆուտբոլիստի՝ ազգային հավաքականում կարգավիճակը կորցնելու դեպքում շատ դժվար, երբեմն անհնար է այն վերականգնելը։ Եվ խոսքը հենց Ժիրուի մասին չէ, քանի որ նման դեպքեր շատ ֆուտբոլիստների հետ են պատահել»,- Դեշամի խոսքն է հաղորդում GFFN-ը։

Հունիսին ֆրանսիացիներն Ազգերի լիգայի շրջանակում 4 հանդիպում կանցկացնեն. մեկական անգամ Դանիայի և Ավստրիայի հավաքականների, ևս երկուսը՝ Խորվաթիայի դեմ։

Ֆրանսիայի հայտացուցակն Ազգերի լիգայի առաջիկա խաղերին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա