Logo

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.12.2021ՍՊՈՐՏ
Դեկտեմբերի 21 ին հայտնի կդառնան Տարվա 10 լավագույն մարզիկներ մրցույթի հաղթողները - Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները՝ հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

1. Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ

2. Աղաջանյան Արամ – սամբո

3. Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

4. Ավագյան Կարեն – ծանրամարտ

5. Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

6. Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ

7. Գասպարյան Սամվել – ծանրամարտ

8. Գյուրջյան Լիանա – ծանրամարտ

9. Դանիելյան Էլինա – շախմատ

10. Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

11. Լալայան Վարազդատ – ծանրամարտ

12. Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ

13. Հակոբյան Արթուր – սամբո

14. Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

15. Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ

16. Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

17. Մհեր Մերջանյան – սամբո

18. Մինասյան Գոռ – ծանրամարտ

19. Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ

20. Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ

21. Մնացականյան Արմեն – սամբո

22. Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա