Logo

Դեկտեմբերի ամենասպասված պրեմիերաները [5 սերիալ]

Հեղինակ
tigran5
00:00 / 06.12.2021ՍՊՈՐՏ
Դեկտեմբերի պրեմիերաներ

 Էմիլին Փարիզում / Emily in Paris

22 դեկտեմբերի, Netflix

bc3850ad95d669e5fd3b833937d7dc2a 960x640 - Դեկտեմբերի ամենասպասված պրեմիերաները [5 սերիալ]

Առաջին եթերաշրջանը՝ Փարիզ եկած ամերիկացի և մարքեթինգի մասնագետ Էմիլիի մասին, սիրվեց շատերի կողմից, թեպետ շատերն էլ քննադատեցին սերիալը՝ ֆրանսիացիների և Ֆրանսիայի մասին կարծրատիպային պատկերումների պատճառով։ Այնուամենայնիվ, սերիալն անմիջապես երկրորդ եթերաշրջանով երկարացվեց: Այս անգամ Էմիլին, Ջեյն Օսթինի հերոսուհիների նմանությամբ, սպասում է նոր ռոմանտիկ զգացմունքների (և, իհարկե, լեզվի դասընթացների, որպեսզի խոստովանի այդ զգացմունքները):

 

Թղթե տունը / La Casa de Papel

դեկտեմբերի 3, Netflix

money heist season 5 0 960x720 - Դեկտեմբերի ամենասպասված պրեմիերաները [5 սերիալ]

Խելահեղ սերիալ խելահեղ կրքերի, սիրո, երազանքների և կողոպուտների մասին: Վերջին եթերաշրջանի վերջին 5 դրվագները երկրպագուները կվայելեն դեկտեմբերին:

Ամերիկյան Netflix կինոընկերությունը կցուցադրի ավազակների պատմության վերջին դրվագները։ Վերջին եթերաշրջանի առաջին հինգ դրվագները դեռ 2021 թվականի սեպտեմբերին ենք դիտել, այնպես որ նույն կրքով ու անհամբերությամբ վայելելու ենք նաև այս «աղանդեր» մասերը:

կարդա նաև՝

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Շատ հավես QUIZ. «La casa de papel»-ի սիրահարների համար

Ո՞վ է La Casa de Papel-ի հայ արտիստը [Հովիկ Կեուչկերյանը]

Վիոր / Vior

6 դեկտեմբերի, Netflix

ede8e4773cab2cd6ac9257883f445b78 960x540 - Դեկտեմբերի ամենասպասված պրեմիերաները [5 սերիալ]

Դեյվիդ Ֆինչերը շարունակում է նախագծերը Netflix-ի հետ։ Այս անգամ «Դատարկ մարդը» սարսափ ֆիլմի ռեժիսոր Դեյվիդ Փրայորի հետ միասին թողարկում են, կարելի է ասել, խիստ մասնագիտացված տեսաշարադրությունների հավաքածու՝ կինոյի մասին. կինոն որպես մոգություն։ Կինոյի սիրահարները, սինեֆիլները և ռեժիսորերը ձեզ կպատմեն ֆիլմերի կոնկրետ տեսարանների մասին, որոնք բառացիորեն իրենց ստիպել են սիրահարվել կինոյին:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա