Logo

Անգլիական 5 ակումբ թիրախավորել է Դելե Ալիին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:24 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Dele Alii

Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգ ակումբ հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալլիի նկատմամբ՝ հայտնում է The Independent-ը։

Խոսքը վերաբերում է «Նյուքասլին», «Բարնլիին», «Սաութհեմփթոնին», «Էվերթոնին» և «Բրայթոնին»:

Ալին «Տոտենհեմի» կազմը համալրել է 2015 թվականի փետրվարին։ Լոնդոնյան թիմի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 269 հանդիպում, որոնցում դարձել է 67 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք՝ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա անգլիացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա