Logo

«Յուվենտուսը» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաց թողնել Դե Լիխտին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:00 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» պատրաստ է հրաժեշտ տալ պաշտպան Մատեյս դե Լիխտին:

Ինչպես հաղորդում է La Repubblica-ն, «Ծեր սինյորան» պահանջում է 65 մլն եվրո երիտասարրդ հոլանդացու տրանսֆերային իրավունքների համար: Նշվում է, որ 22-ամյա խաղացողի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ մինչև թուրինյան ակումբի շարքերը համալրելը Դե Լիխտը շատ մոտ էր Կատալոնիա տեղափոխությանը: 

Նշվում է, որ բացի «կապտանռնագույններից», ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Չելսին» ու «Բավարիան»:

Ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում Մատեյսն անցկացրել է 23 հանդիպում ու խփել 1 գնդակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա