Logo

Աղբյուր. Դե Լիխտը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ի գրանդում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:00 / 06.06.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ երիտասարդ նիդեռլանդցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դե Լիխտին «կարմիր սատանաների» կազմում ցանկանում է տեսնել նորանշանակ գլխավոր մարզիչ էրիկ տեն Հագը, որը ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ:

2021/22 մրցաշրջանում «Ծեր սինյորայի» կազմում 22-ամյա խաղացողն անցկացրել է 42 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա