Logo

«Բարսելոնան» երկու օր ժամանակ է տվել Դեմբելեին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:06 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Demble

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է առաջիկա երկու օրվա ընթացքում լուծել եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի՝ թիմում մնալ-չմնալու հարցը՝ հաղորդում է football Espana-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ակումբի առաջարկած պայմաններով։ Դեմբելեն մտադիր չէ հունվարին հեռանալ թիմից, բայց նույնը չի կարելի ասել ամռան մասին, երբ կավարտվի կողմերի պայմանագրի ժամկետը: 

Դեմբելեն հայտնել է, որ իրեն համարում է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, և պետք է համապատասխան վարձատրվի։ «Բարսելոնան» պատրաստ չէ կատարել Դեմբելեի պահանջները:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը Լա լիգայում անցկացրել է 6 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա