Logo

«Բարսելոնան» Դեմբելեի ծառայությունները 20մլն-ով առաջարկել է անգլիական երկու ակումբի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:18 / 17.01.2022ՍՊՈՐՏ
20 milion Demblei hamar

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Բարսելոնան» «Մանչեսթեր Յունայթեդին» և «Նյուքասլին» առաջարկել է ֆուտբոլիստին գնել 20 միլիոն եվրոյով՝ գրում է Diario Sport-ը:

Ակումբը չի կարողացել պայմանավորվել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ և ցանկանում է վաճառել նրա տրանսֆերային իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որպեսզի ամռանը ֆուտբոլիստն անվճար չհեռանա։ 

Նշվում է, որ Դեմբելեն ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 6 հանդիպում, որոնցում կատարել է 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա