Logo

Mundo Deportivo. Անգլիական ակումբը ֆավորիտ է Դեմբելեի համար պայքարում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:54 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Դեմբելե-Չելսի

Կատալոնական «Բարսելոնան» համակերպվել է այն մտքին, որ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն թիմից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ֆրանսիացին չի շփվում «Բարսայի» ղեկավարության հետ, ուստի ակումբն այլևս մտադիր չէ նրան նոր պայմանագիր առաջարկել։

Այս պահին «Չելսին» Դեմբելեին ձեռք բերելու պայքարում ֆավորիտ է: Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները դրական բանակցություններ են վարել ֆրանսիացու և նրա շրջապատի հետ: Լոնդոնցիները վստահ են, որ Դեմբելեն կհամալրի թիմի կազմը:

Դեմբելեն 2017 թվականին է տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ գործում է մինչև հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա