Logo

Դեմբելեն մտադիր է անձամբ հանդիպել Լապորտային

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:56 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ցանկանում է հանդիպել «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտային: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացին մտադիր է թոթափել իր և ակումբի միջև առաջացած լարվածությունը: 24-ամյա ֆուտբոլիստը մտափոխվել է և չի ցանկանում հեռանալ ձմռանը:

Վերջերս «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին հայտնել էր, որ Ուսմանն անհապաղ պետք է հեռանա, քանի որ նվիրված չէ թիմին:

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում Դեմբելեն մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա