Logo

Չավին աննախադեպ քայլի է գնացել` ձգձգելով «Ատլետիկի» դեմ խաղի հայտացուցակի հրապարակելը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:47 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հույս ունի, որ թիմի վինգեր Ուսման Դեմբելեն կմնա թիմում: 

Իսպանացի մասնագետը դեռևս չի հրապարակել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հանդիպման հայտացուցակը՝ վերջին շանսը տալով ֆրանսիացի խաղացողին:
Մարզիչը հույս ունի, որ Դեմբելեն իր համաձայնությունը կտա նոր պայմանագրի հարցում. այդ դեպքում 24-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն կհայտնվի թիմի հայտացուցակում, այլևս բասկերի դեմ խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:  

Եթե կողմերը համաձայնության չգան, Ուսմանը կմոռանա «կապտանռնագույնների» հայտացուցակում ընդգրկվելու մասին ու նոր թիմ կփնտրի մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանի փակվելը: 
Կատալոնիայում չեն էլ դիտարկում երիտասարդ խաղացողին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու հնարավորություն տալու հարցը:

«Ատլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հունվարի 21-ին՝ 00:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա