Logo

Դեմբելեն այլևս չի խաղա ԵՎՐՈ-2020-ում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.06.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ousmane dembele france 10wah0ix4epxh1dqhb944z9ybn - Դեմբելեն այլևս չի խաղա ԵՎՐՈ-2020-ում

Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ԵՎՐՈ-2020-ում այլևս չի խաղա, հաղորդում է Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հունգարիայի հավաքականի դեմ խաղում Դեմբելեն վնասվածք էր ստացել փոխարինման դուրս գալուց հետո ու խաղավերջում հեռացել էր խաղադաշտից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նա այլևս չի կարող օգնել Ֆրանսիային այս մրցաշարում։

Ֆրանսիան առաջին երկու խաղերից հետո 4 միավոր է վաստակել F խմբում։ Դիդիե Դեշամի թիմը հաղթել է Գերմանիային ու ոչ-ոքի խաղացել Հունգարիայի հետ։ Վերջին տուրում նրանց մրցակիցը Պորտուգալիան է։

Դեմբելեն առաջին խաղացողն է Ֆրանսիայի կազմում, որը վնասվածքի պատճառով դուրս է մնում մրցաշարից։

«Եվրոպան պատրաստ չէ սրան». Ֆրանսիայի հավաքականը սլանում է նոր տիտղոսի ետևից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա