Logo

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.09.2020ՍՊՈՐՏ
0 FC Barcelona v Villarreal CF La Liga - Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

«Լիվերպուլը» հետաքրքրված է եղել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի ծառայություններով, սակայն տրանսֆերը չի կայացել ֆուտբոլիստի մերժողական պատասխանի պատճառով: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անգլիական ակումբը ցանկացել է վարձակալել ֆրանսիացու տրանսֆերը, բայց ֆուտբոլիստը նախընտրել է մնալ կատալոնական ակումբում: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես առաջարկ չի ներկայացրել Դեմբելեի վերաբերյալ, քանի որ վերջինս չի ցանկանում միանալ որևէ այլ ակումբի:

Խաղացողը 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» է 138 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա»: 23-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի Լա Լիգայի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման (3-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա