Logo

Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:11 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

Ուսման Դեմբելեն որոշել է նոր պայմանագիր չկնքել «Բարսելոնայի» հետ՝ հաղորդում է լրագրող Ժերար Ռոմերոն։

24-ամյա ֆրանսիացին ակումբին հայտնել է, որ չի պատրաստվում առաջարկվող պայմաններով պայմանագիրն ստորագրել ու մտադիր է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ։

Դեմբելեն իրեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է համարում ու ցանկանում է, որ աշխատավարձը համապատասխանի այդ կարգավիճակին։

«Բարսելոնան» հրաժարվել է ընդունել կիսապաշտպանի պայմաններն ու կասկածում է, որ մյուս ակումբները կընդունեն ֆուտբոլիստի պահանջները։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Լա լիգայի 6 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա