Logo

Դեմբելեն առաջիկա օրերին կհայտնի իր որոշումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:15 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Ուսման Դեմբելե-կարիերա

«Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի մարզական ապագան մինչև այս շաբաթվա ավարտը պարզ կլինի։ Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ Դեմբելեն իր որոշումը «Բարսայի» ղեկավարությանը կհայտնի առաջիկա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դեմբելեի համար տրանսֆերային պայքարում ֆավորիտ է Լոնդոնի «Չելսին»: «Թոշակառուների» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր թիմում տեսնել Ուսմանին: Տուխելն ակումբի ղեկավարությանը վստահեցրել է, որ «Չելսիում» Դեմբելեն նոր մակարդակի կբարձրանա:

Նախկինում Տուխելը Դեմբելեին անվանել էր ամենատաղանդավոր ֆուտբոլիստը, որի հետ երբևէ աշխատել է: Հիշեցնենք՝ Տուխելն ու Դեմբելեն 2016-2017 մրցաշրջանում համատեղ աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»:

Ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն հրաժարվել է «Բարսայի» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա