Logo

«Բարսայի» տնօրեն. «Դեմբելեն անհապաղ պետք է հեռանա թիմից»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:06 / 20.01.2022ՍՊՈՐՏ
demle - barsa

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման իրավիճակի մասին՝ հայտնելով, որ ֆուտբոլիստն անհապաղ պետք է հեռանա թիմից:

«Ուսմանի ու նրա գործակալի հետ բանակցություններն սկսվել են հուլիսին: Այս ամիսների ընթացքում մենք բանակցում էինք: «Բարսան» տարբեր առաջարկներ էր կատարում, փորձում էր այնպես անել, որ համաձայնության գանք, ու ֆուտբոլիստը կարիերան շարունակի մեզ մոտ, բայց նրա գործակալն անընդհատ մերժում էր մեր առաջարկները:

Այսօր՝ հունվարի 20-ին՝ նոր պայմանագիրն ընդունելու համար սահմանված ժամկետից 11 օր առաջ, պարզ է, որ նա չի ցանկանում մնալ «Բարսելոնայում» ու հավատարիմ չէ թիմի ծրագրերին:

Մենք նրան ու նրա գործակալին ասել ենք, որ նա անհապաղ պետք է հեռանա թիմից. «Բարսելոնային» հավատարիմ խաղացողներ են պետք: Հուսով ենք՝ նրա տրանսֆերը կկայանա մինչև հունվարի 31-ը»,- կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է տնօրենի խոսքը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա