Logo

Դեմբելեն «Չելսի» տեղափոխվելու համար երաշխիքներ է ուզում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:42 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատրաստ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել, սակայն միայն այն պայմանով, որ անգլիական ակումբի մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստի կարգավիճակի երաշխիք ունենա՝ հաղորդում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» ղեկավարությունը Դեմբելեին դիտարկում է որպես բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին հավանական փոխարինողի։ Վերջինը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Ինտեր»։

Հաղորդվում է, որ Դեմբելեն Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելու նպատակ ունի, սակայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է լինելու։

Ֆրանսիացի հարձակվողի և «Բարսելոնայի» պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Կողմերը, ըստ վերջին տեղեկությունների, նոր պայմանագրի շուրջ չեն բանակցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա