Logo

Աղբյուր. Դեմբելեն տեղափոխվում է ՊՍԺ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:17 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Ousmane Dembele

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն հրաժարվել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել և համաձայնել է տղափոխվել ՊՍԺ: Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի խաղացող կդառնա հուլիսի 1-ին՝ հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա Դեմբելեն արդեն ասել է թիմակիցներին, որ հեռանալու է «Բարսելոնայից»։ Կատալոնիայի մայրաքաղաքում նրա վարձակալած տունը վարձով տրվել է այլ մարդու։

Դեմբելեն «Բարսելոնայում» խաղում է 2017 թվականից։ Ֆրանսիացին կատալոնական թիմում անցկացրած 150 խաղում դարձել է 32 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ավարտվելու է հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա