Logo

Դեմբելեն վերջնական որոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:57 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Ուսման Դեմբելե-2022

«Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն որոշել է հեռանալ թիմից՝ տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողին չի բավարարել կատալոնական ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու հերթական առաջարկը։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը: 2021/22 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում խփել է 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա