Logo

Դեմենկո. «Սպերցյանը չպետք է ռիսկի դիմի՝ տեղափոխվելով Եվրոպա»

00:26 / 31.03.2023Հայկական ֆուտբոլ
Մաքսիմ Դեմենկո-Էդուարդ Սպերցյան

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Մաքսիմ Դեմենկոն արձագանքել է այն տեղեկությանը, համաձայն որի, ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Միլան»:

«Եվրոպա տեղափոխվելու համար պետք է ներկայիս թիմում լինել համար առաջինը: Հրավերներ կան, բայց այս պարագայում ռիսկի դիմելը ճիշտ չէ:

Կան դեպքեր, երբ ֆուտբոլիստը զգում է, որ հասել է համապատասխան մակարդակի, օրինակ` Ալեքսեյ Միրանչուկը: Նա որոշում կայացրեց, ցանկացավ ուժերը փորձել Եվրոպայում, բայց նա առաջատար էր:

Նույնը նաև Ալեքսանդր Գոլովինի դեպքում: Իսկ Սպերցյանին ու Զախարյանին, որի տեղափոխության մասին նույնպես խոսում են, գերագնահատում են, ըստ իս: Բայց նրանց նույնպես հասկանալ կարելի է, նրանք ցանկանում են նոր բան փորձել, քանի որ վերջին շրջանում նրանց խաղն այնքան էլ չի ստացվում»,- Դեմենկոյի խոսքը մեջբերում է «Евро-Футбол.Ру»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լավագույնն է ասիստների ցուցանիշով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա