Logo

Դեյնա Ուայթը Խաբիբին չի նշել բոլոր ժամանակների 3 լավագույն մարտիկների շարքում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:22 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթն անվանել է խառը մենամարտերի պատմության մեջ երեք լավագույն մարտիկներին։

Ըստ Ուայթի՝ լավագույնն են Անդերսոն Սիլվան, Ժորժ Սեն-Պիերը և Ջոն Ջոնսը։ Կազմակերպության ղեկավարը չի նշել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի անունը: Միաժամանակ, Ուայթը հայտարարել է, որ լավագույնների եռյակում հայտնվելուն մոտ է Կամարու Ուսմանը՝ հաղորդում է BJPenn-ը։

Անցյալ տարվա փետրվարին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 258 մրցաշարի գլխավոր մենամարտում Հիլբերտ Բյորնսի նկատմամբ Ուսմանի նոկաուտով հաղթանակից հետո Ուայթը հայտարարել էր, որ վերջինս նույն ոգով ելույթները շարունակելու դեպքում կդառնա կիսամիջին քաշային կարգում պատմության մեջ մեծագույն մարտիկը։ Կամարու Ուսմանը շահել է UFC-ում անցկացրած բոլոր 15 հանդիպումները։

Ավելի վաղ Ուայթը մանրամասնել էր, որ Ուսմանի հաջորդ մրցակիցը լինելու է անգլիացի Լեոն Էդվարդսը։

Նիգերիացի Ուսմանը դեռևս 2015-ին հաղթել է Էդվարդսին, որը դրանից հետո պարտություն չի կրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա