Logo

Դենիել Ռեդքլիֆն ասել է, թե ում էր սիրահարված «Հարրի Փոթերի» նկարահանումների ժամանակ

Հեղինակ
tigran5
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Դենիել Ռեդքլիֆ Հարրի Փոթեր

«Հարրի Փոթերի» աստղ Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ ֆիլմի ֆրանշիզայի նկարահանումների ժամանակ սիրահարված է եղել դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, որը մարմնավորում է Բելատրիքս Լեսթրեյնջին:

32-ամյա դերասանը իր գաղտնի սիրո մասին պատմել է «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի թողարկման 20-ամյակին նվիրված հատուկ դրվագում: Ինչպես նշում է People-ը, ֆիլմում Դանիելը 55-ամյա դերասանուհու համար բարձրաձայն կարդացել է սիրային ուղերձ, որը ժամանակին գրել է նրա համար:

«Հարգելի ՀԲՔ (Հելենա Բոնեմ Քարթերին) ես երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել լինել քո գործընկերը նկարահանման հրապարակում և ստացել եմ քո աջակցությունը: Ամեն անգամ ամեն ինչ ավարտվում էր նրանով, որ ես պահում էի քո սուրճը: Ես սիրում եմ քեզ: Երանի 10 տարի շուտ ծնված լինեի, որ հնարավորություն ունենայի…

Մեծ սիրով: Շնորհակալ եմ, որ այդքան հրաշալի եք»:

harry text - Դենիել Ռեդքլիֆն ասել է, թե ում էր սիրահարված «Հարրի Փոթերի» նկարահանումների ժամանակ

Դերասանուհու հետ զրույցում Դանիելը խոստովանել է, որ իրական հարաբերությունների առաջին փորձը ստացել է նաև «Հարրի Փոթերի» նկարահանման հրապարակում:

«Իմ կյանքի յուրաքանչյուր հատված անքակտելիորեն կապված է Հարրի Փոթերի հետ: Իմ առաջին համբույրը նկարահանման հրապարակում մի տղամարդու հետ էր: Իմ առաջին «աղջիկներն էլ» էին այստեղից: Այսպես թե այնպես, ամեն ինչ պտտվում էր այս նախագծում նկարահանվելու շուրջ»:

harry text3 - Դենիել Ռեդքլիֆն ասել է, թե ում էր սիրահարված «Հարրի Փոթերի» նկարահանումների ժամանակ

Դանիելը միակը չէ, որն այսքան տարի հետո խոստովանել է, որ սիրահարված է եղել ֆիլմի իր գործընկերոջը: Օրերս Էմմա Ուոթսոնն ասել է, որ ինքը սիրահարված է Թոմ Ֆելթոնին, բայց նա իրեն վերաբերվում էր ինչպես կրտսեր քրոջը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա