Logo

Դենիս Զակարիան ժամանել է Թուրին. նա բուժզննում է անցնում «Յուվեի» համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:12 / 31.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Դենիս Զակարիա

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Դենիս Զակարիան մարզական կարիերան կշարունակի իտալական «Յուվենտուսում»։

Թուրինյան ակումբի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն արդեն ժամանել է Թուրին՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում տեղեկացրել է, որ «Յուվեն» 5 մլն եվրո և բոնուսի տեսքով լրացուցիչ 3 միլիոն եվրո կվճարի գերմանական ակումբին։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականի հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Զակարիան 18 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա