Logo

Դեպայ. «Միշտ էլ բարդ է չեխերի դեմ խաղալը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.06.2021ՍՊՈՐՏ
Դեպայ. Միշտ էլ բարդ է չեխերի դեմ խաղալը - Դեպայ. «Միշտ էլ բարդ է չեխերի դեմ խաղալը»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

27 Հունիս 2021 - 20:00

0

Նիդերլանդներ

2

Չեխիա

0 - 1 Տոմաշ Հոլեշ - 68`

0 - 2 Պատրիկ Շիկ - 80`

Կարմիր Քարտ Մաթեյս դե Լիգտ - 52`

Նիդերլանդների հավաքականի հարձակվող և «Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը խոսել է չեխերի դեմ ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում այսօր կայանալիք խաղի մասին:

«Գիտեմ, որ չեխերը խաղում են շատ բարձր ինտենսիվությամբ: Երկար ժամանակ է՝ նրանց դեմ չեմ խաղացել: Վերջին անգամ եղել է, կարծում եմ, 2015 թվականին: Միշտ էլ բարդ է նրանց դեմ խաղալը: Մենք անհամբերությամբ ենք սպասում հանդիպմանը: Եթե ցանկանում ենք հաղթել, ստիպված կլինենք ելույթ ունենալ մեր ուժերի 100 տոկոսով: Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք անել, բայց դա հեշտ չի լինի:

Տրամաբանական է, որ մենք հավակնորդների թվում ենք, բայց ես միշտ ասում եմ, որ պետք է առաջ գնալ խաղ առ խաղ: Հարկավոր է կենտրոնանալ բացառապես առաջիկա խաղի վրա: Մենք այդպես ենք արել խմբային փուլում, կանենք նաև հիմա: Ինձ համար ոչինչ չի փոխվել»,- ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Դեպայի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա