Logo

Դեպայի տպավորիչ նվաճումը Նիդեռլանդների հավաքականում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:36 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Մեմֆիս Դեպայ

Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում Նիդեռլանդների հավաքականը տնային խաղում 3:2 հաշվով հաղթել է Ուելսին: «Նարնջագույննները» հաղթանակ են կորզել խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին: Լուի վան Գալի գլխավորած թիմի կազմում հաղթական գոլը խփել է 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մեմֆիս Դեպայը:

Այս գոլը «Բարսելոնայի» հարձակվողի համար 42-րդն էր ազգային հավաքականում՝ հայտնում է Opta-ն։ Դեպայը Նիդեռլանդների ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների անվանացուցակում հավասարվեց Կլաս-Յան Հունտելարին (2-րդ տեղ): Առաջատարը Ռոբին վան Պերսին է, որն ազգային հավաքականի մարզաշապիկով 50 գոլ է խփել:

Նշենք՝ Նիդեռլանդների հավաքականն Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբում 10 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա