Logo

«Արսենալն» աշխատանքներ է տանում «Բարսելոնայի» հարձակվողին ձեռք բերելու ուղղությամբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:19 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանին փոխել ակումբային գրանցումը՝ հաղորդում է Superdeporte-ն։

Ըստ աղբյուրի՝ նիդեռլանդցու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որն արդեն սկսել է աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Հաղորդվում է, որ «զինագործներն» արդեն կապ են հաստատել կատալոնական ակումբի հետ՝ 28-ամյա ֆուտբոլիստի հասանելիության մասին տեղեկություն ստանալու համար։

Դեպայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Նյուքասլը»։ Ավելի վաղ «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնել էր, որ Մեմֆիսը վնասվածք է ստացել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա