Logo

Դեպայը բաց կթողնի Սենեգալի հավաքականի դեմ խաղը

11:47 / 21.11.2022ՍՊՈՐՏ
Մեմֆիս Դեպայ-1

Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը չի մասնակցի Սենեգալի ազգային թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը: Այդ մասին նախախաղային ասուլիսին հայտնել է հոլանդացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Դեպային կոցնելը մեզ համար նույն հարվածն է, ինչ Մանեի բացակայությունը մրցակցի համար»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է National News-ը:

Հիշեցնենք, որ Սենեգալ - Նիդեռլանդներ խաղը կկայանա նոյեմբերի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այդ հավաքականներն ընդունող երկիր Կատարի և Էկվադորի ազգային թիմերի հետ ընդգրկված են A խմբում: Աշխարհի առաջնության բացման խաղում Կատարի հավաքականը 0-2 հաշվով պարտվել էր Էկվադորի ազգային թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա