Logo

Դեպայը՝ «Բավարիայից» պարտությունից հետո․ «Հավատում եմ՝ կգտնենք միջոց պայքարելու բոլոր տիտղոսների համար»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.09.2021ՍՊՈՐՏ
1234716036.0 - Դեպայը՝ «Բավարիայից» պարտությունից հետո․ «Հավատում եմ՝ կգտնենք միջոց պայքարելու բոլոր տիտղոսների համար»

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում «Բավարիայից» սեփական հարկի տակ կրած պարտության մասին (0-3):

«Արդյունքն ակնհայտորեն հիասթափեցնող է: Մենք պետք է դասեր քաղենք պարտությունից:

Պետք է միասնական լինենք, որպեսզի հաղթահարենք իրավիճակը:

Անկեղծորեն հավատում եմ, որ կգտնենք միջոց պայքարելու բոլոր տիտղոսների համար: Մենք «Բարսան» ենք: Առջևում շատ խաղեր կան:

Ցանկանում եմ իմ ձգտումները ցուցադրել խաղադաշտում: Չունեմ թվերի հետ կապված հստակ նպատակ, բայց իմ առաջադրանքը շատ գոլեր խփելն ու գոլային փոխանցումներ կատարելն է»,- Դեպայի խոսքերը մեջբերում է AS-ը:

Կատալոնական թիմն իր առաջիկա խաղը կանցկացնի սեպտեմբերի 20-ին՝ Լա Լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելով «Գրանադայի» հետ:

Դեպայ. «Ողջ թիմը հարգում է Կումանին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա