Logo

Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 11.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
25.05.2021 Ararat Alashkert 1 scaled - Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ

Միջազգային երկշաբաթյա դադարից հետո 6-րդ տուրի հանդիպումներով վերսկսվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՆՈՐԱՎԱՆՔ» – «ՆՈԱ»

11 սեպտեմբերի, ժ.16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Նորավանք»՝ 7-րդ տեղ (3 միավոր), «Նոա»՝ 8-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Նորավանքին» միավորները դժվարությամբ են տրվում: Մեկնարկային 5 հանդիպումներում VBET ՀՊԼի նորեկն ընդամենը 3 միավոր է վաստակել «Փյունիկին» հաղթելու շնորհիվ: Առաջնության վերջին 3 խաղերում Վահե Գևորգյանի սաները պարտվել են:

240645879 362162682081207 8852100275637304184 n 960x640 - Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ

2․ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» էլ անհաջող է սկսել առաջնությունը: Միակ հաղթանակը թիմը տոնել է ԲԿՄԱ-ի նկատմամբ, իսկ 3 պարտություններից 2-ը կրել է խոշոր հաշվով: Միջազգային դադարի ժամանակ էլ «Նոան» ընկերական խաղում նվազագույն հաշվով զիջել է «Փյունիկին»:

3. Թեև առաջնության մեկնարկից առաջ «Նոան» հայտարարել էր, որ նոր մրցաշրջանում հիմնական ուշադրությունը դարձնելու է երիտասարդ հայ ֆուտբոլիստներին, սակայն թիմում մեծ թիվ են կազմում լեգեոնականները: Միջազգային դադարի ժամանակ էլ «Նոայի» կազմը համալրել են այլազգի 3 ֆուտբոլիստներ:

Թիմ է վերադարձել «Նոայի» լավագույն ռմբարկուներից մեկը՝ Մաքսիմ Մայրովիչը: «Նոայում» հանդես կգան նաև 24-ամյա հենակետային կիսապաշտպան Արտյոմ Ֆիլիպովն ու 23-ամյա պաշտպան Ալբերտ Գաբարաևը:

240631641 1286745881781540 2282239248526907363 n 960x641 - Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ

4․ «Նորավանքի» կազմում էլ հայտավորված են 14 լեգեոնականներ, որոնցից 12-ն արդեն իրենց նորամուտն են նշել թիմում: 5-ական ֆուտբոլիստներ Ռուսաստանից և Գանայից են, մեկական՝ Բրազիլիայից, Չեռնոգորիայից, Նիգերիայից և Սերբիայից: Մինչև առաջնության վերսկսվելը «Նորավանքն» ընկերական խաղում 1-5 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիային»:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Բենիկ Հովհաննիսյանը կդառնա «Նոայում» Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (58) ռեկորդակիրը: Նա կգերազանցի ներկայումս «Փյունիկում» հանդես եկող Յուրի Գարեգինյանի ռեկորդային ցուցանիշը, որը «Նոայի» մարզաշապիկով մասնակցել էր առաջնության 57 հանդիպման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա