Logo

Դեշամը բացատրել է, թե ինչու Բենզեման չի մասնակցել ԱԱ-2022-ին

11:03 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կարիմ Բենզեման չի մասնակցել Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

«Մրցաշարի մեկնարկից առաջ զրկվեցինք կարևոր ֆուտբոլիստից: Կարիմը հիասթափված էր, քանի որ Մունդիալին մասնակցելը շատ կարևոր էր նրա համար: Ախտորոշման համաձայն՝ Բենզեման կարող էր վերադառնալ մարզումներին դեկտեմբերի 10-ից ոչ շուտ: 
 
Նա տխուր էր, սակայն համակերպվեց այդ մտքին ու հաջորդ օրը հեռացավ հավաքականի ճամբարից: Դա նրա ընտրությունն էր, որը ես ընդունեցի: Ավելի ուշ Կարիմը հայտնեց, որ հեռանում է ազգային թիմից: Պատճառի մասին պետք է հարցնեք նրան»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի նախաշեմին Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել և հեռացել ազգային թիմի ճամբարից, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ ավարտում է միջազգային կարիերան։ Լուրեր էին շրջանառվում, որ Բենզեման կոնֆլիկտ ունի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։

«Ռեալի» ավագը 2007 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 97 հանդիպում և դարձել 37 գոլի հեղինակ։ 

ԱԱ-2022-ի եզրափակիչում ֆրանսիացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Արգենտինային (3-3, 11մ՝ 2-4) և չէին կարողացել պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա