Logo

Դեստը մերժել է «Բավարիայի» առաջարկը հանուն «Բարսելոնայի»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
jjj - Դեստը մերժել է «Բավարիայի» առաջարկը հանուն «Բարսելոնայի»

ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստ Սերժինո Դեստը մերժել «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսիայի» ու «Արսենալի» առաջարկները՝ «Բարսելոնայում» մնալու համար՝ գրում է ESPN-ը:

Նշվում է, որ «Մոնակոն» նույնպես հետաքրքրվել է ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն բոլոր չորս ակումբների առաջարկները մերժվել են ինչպես Դեստի, այնպես էլ «Բարսելոնայի» կողմից:

Աղբյուրը պնդում է, որ ակումբները ցանկացել են օգտվել «Բարսելոնայի» ֆինանսական վիճակից ու «փախցնել» Դեստին:

Չնայած նրան, որ աջեզրային պաշտպանի դիրքում կատալոնական ակումբը լավ համալրված է, իսպանական գրանդը չի պատրաստվում բաց թողնել Դեստին, քանի որ վստահ է՝ նա դառնալու է թիմի առանցքային խաղացողներից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա