Logo

Բեքհեմը հետևում է «Ուիմբլդոնի» մրցաշարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:05 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Դևիդ Բեքհեմ

«Ուիմբլդոնի» մրցաշարն իր ներկայությամբ պատվել է Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը։

Բեքհեմը թենիսի, հատկապես «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մեծ երկրպագու է։ Դրանից բացի, շատ է սիրում լինել նման մրցումներին այցելող բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, սիրալիություններ փոխանակել, շփվել և նոր կապեր հաստատել։

Այսօր «Ուիմբլդոնում» տեղի են ունենալու կանանց և տղամարդկանց մրցումների մենախաղերի քառորդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները։

Երևանի ժամանակով 17։30-ին կորտ են դուրս գալու չիլիացի Քրիստիան Գարինը և ավստրալացի Նիկ Կիրյոսը, իսկ 18։00-ին՝ ամերիկացի Թեյլոր Ֆրիցը և իսպանացի Ռաֆայել Նադալը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա