Logo

Sea Life ակվարիումի կրիան կանխագուշակել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:01 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

Բենալմադենա քաղաքի Sea Life ակվարիումի 30-ամյա կրիան կանխագուշակել է Չեմպիոնների լիգայի հաղթողին՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրարից 2 մետր հեռավորության վրա դրվել է 2 տարա, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է բրոկոլիի տերև: Տարաներից մեկը ներկայացրել է «Ռեալը», մյուսը՝ «Լիվերպուլը»:

Marca-ի փոխանցմամբ՝ մի քանի րոպե է պահանջվել, որպեսզի դեղին կրիան ընտրություն կատարի տարաների միջև, ինչը նշանակում է, որ եզրափակիչում բարդ պայքար է լինելու: Այնուամենայնիվ՝ կրիան շարժվել է դեպի ձախ տարան, որի վրա պատկերված էր «Լիվերպուլի» տարբերանշանը: Իսպանական պարբերականը հույս ունի, որ կրիան կսխալվի:

Ըստ երևույթին՝ Բենալմադենայի Sea Life ակվարիումի մարքեթինգային թիմը փորձում է դեղին կրիային դարձնել Պաուլ ութոտնուկի հետնորդը: Պաուլը մեծ ուշադրություն գրավեց 2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, երբ ճիշտ գուշակեց ութ հանդիպումների ելքը։


«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպմանը կարող եք հետևել  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում՝ սկսած 22:45-ից:

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա