Logo

Դի Մարիա. «Միայն 1 ֆուտբոլիստ կարող է վստահ լինել, որ կհայտնվի Արգենտինայի հայտացուցակում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:29 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

Անխել դի Մարիան վստահ չէ, որ կընդգրկվի Արգենտինայի հավաքականի՝ Մունդիալի համար հայտացուցակում:

«Ամռանը պետք է տեղափոխվեմ այնպիսի ակումբ, որտեղ խաղաժամանակ կստանամ: Դա շատ կարևոր է՝ խաղային ռիթմն զգալու և խաղընկերների հետ համագործակցությունը բարձր նշաձողի վրա պահելու համար:

Միայն 1 ֆուտբոլիստ կարող է վստահ լինել, որ կհայտնվի Արգենտինայի հայտացուցակում. խոսքը Լիոնել Մեսիի մասին է»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն հաստատել է, որ Դի Մարիան թիմից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով: Դեռևս հայտնի չէ, թե ֆուտբոլիստը որտեղ է շարունակելու մարզական կարիերան:

Լիգա 1-ի 2021/22 մրցաշրջանում 34-ամյա վինգերը մասնակցել է 26 հանդիպման, խփել է 5 գոլ ու կատարել 8 ասիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա